Տարածաշրջանային անվտանգությունը կարևոր դեր է խաղում Հարավային Կովկասի ուղղությամբ մեր գործողություններում, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական կարգավորման հարցում»,-ասաց Լավրովը։
Նա նշեց, թե 2020 – 2022 թթ. ընթացքում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են արդիական մնալ՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում առկա իրավիճակը: