Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան և Իրանն առաջարկել են Հայաստանին և Ադրբեջանին օգտագործել «3+3» հարթակը` խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն ավարտելու համար, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է նաև, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր է, սակայն այս գործընթացը կապված է նաև Բաքվի և Երևանի գործընթացի հետ։
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանն ու Իրանը կանեն հնարավոր ամեն ինչ՝ այս ուղղությամբ դրական արդյունքների հասնելու համար։
Հիշեցնենք՝ Ստամբուլում, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ, մեկնարկել է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցում են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները՝ Սերգեյ Լավրովը, Ջեյհուն Բայրամովը, Հաքան Ֆիդանն ու Աբբաս Արաղչին։