Ռուսաստանը զգուշավոր լավատեսությամբ է նայում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրին, դա ներդրում է տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք շատ զգուշավոր լավատեսությամբ ենք նայում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրին։ Սա ևս կարևոր ներդրում է մեր մեծ եվրասիական տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում»,-ասել է նա։