Ֆրանսիական Monde թերթը, հղում անելով «լավատեղյակ աղբյուրին», պնդում է, որ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավար և Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը այցելել է Փարիզ հունվարի 7-ին՝ այնտեղ անցկացված այսպես կոչված «կամավորների կոալիցիայի» հանդիպումից մեկ օր անց։
«Կամավորների կոալիցիայի» բարձր մակարդակի հանդիպումը տեղի է ունեցել Փարիզում հունվարի 6-ին։ Քննարկված թեմաների թվում էին Ուկրաինայի համար այսպես կոչված անվտանգության երաշխիքները։ Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները։
«Կիրիլ Դմիտրիևը… ենթադրաբար Փարիզում էր չորեքշաբթի՝ հունվարի 7-ին։ Ըստ… աղբյուրի, նրան տեսել են Ֆոբուր Սենտ-Օնորե փողոցում… «կամավորների կոալիցիայի» Փարիզում անցկացված հանդիպումից մեկ օր անց», — պնդում է թերթը։
Ֆրանսիայի նախագահի նստավայրը՝ Ելիսեյան պալատը, գտնվում է Ֆոբուր Սենտ-Օնորե փողոցում, ինչպես նաև Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանատունը: Ելիսեյան պալատը հերքել է Դմիտրիևի այնտեղ այցելելու մասին տեղեկությունները, հաղորդում է Monde-ը: Հետևաբար, թերթը, հղում անելով աղբյուրից ստացված տեղեկատվությանը, ենթադրում է, որ Դմիտրիևը, հնարավոր է, այցելել է Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանատուն:

















