ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին կժամանի Հայաստան, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանին:
Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:
Նիստի ընթացքում Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման խորացման արդիական խնդիրները:
Բացի այդ, կառավարությունների ղեկավարները կքննարկեն մինչև 2030 թվականը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները: