ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Գործընթացները, որ առաջնորդում է Կառավարությունը՝ անցումն է պետականազուրկ ազգի ռելիկտային գործելակարգից դեպի պետականատեր ժողովրդի գործելակարգ: Հ.Գ. Ռելիկտային թարգմանվում է մնացորդային, մնացուկային, ինչը պատեհ չհամարեցի օգտագործել բուն տեքստում: Մնացուկայինը մեր այն գործելակարգն է, որ ձևավորվել է 15-րդ դարից հետո մեր պետականազրկության շրջանում, երբ եղել ենք մի քանի կայսրությունների հպատակի դերում: Կարևոր է ընդգծել, որ Կառավարությունը և քաղաքական մեծամասնությունը նույնպես այս նույն անցման ցավոտ գործընթացն են ապրում: Հաճախ Կառավարության, քաղաքական մեծամասնության գործելակերպը բխել է վերը նշված տրամաբանությունից, և հիմա այդ ռելիկտային գործելակերպից պետք է վերջնական անցում կատարենք պետության հարատևության այսօրեական և ապագայամետ գործելակարգին»: