«Իմ հզոր համայնք» կուսակցության ավագանու թեկնածու Վահե Կիրակոսյանն իր էջում հայտնել է, որ քննիչի պահանջով Գյումրու համայնքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն այսօր դադարեցրել է քարոզարշավը Գյումրիում` Երևան գնալու և հարցաքննության ներկայանալու համար:
Նա կներկայանա հարցաքննության այսօր` մարտի 20-ին, ժամը 17:45, Սիմոն Վրացյան 90 հասցեով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուբեն Մխիթարյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ իրեն կանչել են Քննչական կոմիտե: