Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին նոր փաստաբան է նշանակել: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվականները:
Դատավորը նշել է, որ նախորդ դատական նիստում Ռուբեն Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանից հրաժարվելու մասին՝ վկայակոչելով կեղծ դատավարության ընթացքի վերաբերյալ դժգոհությունը: Նա նաև նշել է, որ ինքը համաձայնություն չունի այլ փաստաբանի հետ, և որ իրեն կարող է պաշտպան նշանակվել պետության կողմից:
Ռուբեն Վարդանյանի միջնորդությունը՝ հրաժարվելու իր փաստաբան Աբրահամ Բերմանից, ընդունվել է, և Ադրբեջանի փաստաբանների միություն է ուղարկվել իր հաշվին պաշտպան նշանակելու խնդրանք։ Դատավորը հայտարարել է, որ Վարդանյանի նոր փաստաբանը կլինի Փաստաբանական միության անդամ Էմիլ Բաբիշովը։
















