Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ դատական ֆարսը։ Այդ երկրի դատարանը այսօր մերժել է Ռուբեն Վարդանյանի բողոքները։
Վարդանյանը «քննության փուլում» բողոք է հայտնել թարգմանիչներից և դատական կոլեգիայից բացարկ պահանջել, սակայն դատարանը դրա համար հիմքեր չի գտել:
Նաև դատարանում կրկին շինծու տուժողներ են ցուցմունքներ տվել։