Ռուսաստանի տարածքային պահանջները մնում են դժվար զիջում Ուկրաինայի համար, այդ թվում՝ քաղաքական պատճառներով, Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Այժմ հարցը մեծամասամբ հանգում է Ուկրաինայի տարածքների մոտ 20 տոկոսը ստանալու նրանց ձգտմանը, որոնց նրանք ներկայումս չեն տիրապետում, եւ դա բարդ զիջում Է Ուկրաինայի համար հասկանալի պատճառներով ՝ ինչպես մարտավարական, այնպես էլ քաղաքական տեսանկյունից», — ասել է նա՝ մեկնաբանելով ուկրաինական հակամարտության կարգավորման ընթացքը։

















