Ռումանիայի Հայոց թեմի հոգևոր դասը հանդես է եկել հայտարարությամբ՝ իր լիակատար աջակցությունը հայտնելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։
Հայտարարությունում մասնավորապես նշվում է․
«Մենք՝ ներքոստորագրյալներս, որդիական հավատարմությամբ վերահաստատում ենք մեր անսասան նվիրվածությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին՝ մեր ազգի Վեհափառ Հայրապետին՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Մենք վճռականորեն դեմ ենք Եկեղեցու և մեր հավատացյալ ժողովրդի պառակտմանը միտված այս կործանարար գործընթացներին և աղոթում ենք Հայոց Եկեղեցու անսասանության ու մեր ժողովրդի միասնականության համար»։
Հայտարարության տակ ստորագրել են՝
Արժ․ Տ․ Թորգոմ քահանա Մանդալյան
Արժ․ Տ․ Գրիգոր քահանա Հոլկա
Արժ․ Տ․ Օշական քահանա Խաչատրյան
Արժ․ Տ․ Եզնիկ քահանա Թորգոմյան
Արժ․ Տ․ Վաչագան քահանա Գյուրջյան

















