Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհուրդը, հոգևոր դասը և միլիոնավոր հավատացյալ հայորդիները, հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի՝ միակարծիք են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությանը և միաձայն դատապարտում են ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների կողմից 04.01.2026-ին արված հերթական հակաեկեղեցական նախաձեռնությունը, որով ոտնահարվում են ՀՀ Սահմանադրությունը, խախտվում թե՛ միջազգայնորեն, թե՛ Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված Եկեղեցու իրավունքները, այս մասին հայտարարությամբ են հադես եկել ։
«Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու իբրև բարենորոգմանն ուղղված հերթական այս քայլը դիտարկում ենք որպես քաղաքական նպատակներով հակաօրինական նախաձեռնություն, Եկեղեցին պառակտելու փորձ և հանցագործություն, որի անդառնալի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ վարչապետը և նրան միացած ուխտադրուժ տասը եպիսկոպոսները:
Կոչ եք անում մեր քույրերին ու եղբայրներին չդառնա՛լ գործիք ու հանցակից աստվածուրաց, էջմիածնամերժ ուժերի ձեռքին, մնա՛լ հավատարիմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և ազգընտիր Ամենայն Հայոց Կաթողիկոսին»,- ասվում է հաղորդագրությունում։

















