Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը պատվիրակության հետ ժամանել է Թեհրան։
ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը երկկողմ հանդիպումներ կունենա Իրանի ղեկավարության հետ։
Ռուսական պատվիրակության կազմում են ՌԴ ԱԳՆ-ի, Տնտեսական զարգացման, Տրանսպորտի, Էներգեըիկայի, Գյուղատնտեսության և այլ նախարարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Դաշնային մաքսային ծառայության, Ռուսական երկաթուղիներ ընկերության ներկայացուցիչներ։
Ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկվելու են ամենատարբեր ՝ բանկային, ներդրումային, առևտրատնտեսական, արդյունաբերական, տրանսպորտի և այլ ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
Ռուսական պատվիրակությունն Իրանում մասնակցելու է նաև Կասպյան 3-րդ տնտեսական համաժողովին։