Ռուսաստանը հույս ունի վերսկսել Սիրիայի նոր իշխանությունների հետ տնտեսական համագործակցությունը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Հուսով եմ, որ տնտեսական, ներդրումային համագործակցության հարցերում, որտեղ մենք ունենք անցած տարիների որոշակի ձեռքբերումներ, մենք կկարողանանք վերսկսել աշխատանքը նոր ղեկավարների հետ, երբ վերջնականապես ստեղծվի իշխանության նոր կառույց», – նշել է Լավրովը Ռուսաստանի և արտասահմանյան մի շարք լրատվամիջոցների տված հարցազրույցում։