ՀՀ քաղաքացիների համար Ռուսաստանի Դաշնություն մուտքն առանց վիզայի թույլատրվելու է միայն անձնագրերով, այդ թվում՝ դիվանագիտական անձնագրերով։ Սահմանային անցման համար այլևս չեն ընդունվում նախկինում գործող այլ փաստաթղթեր։
Ռուսաստանի Դաշնության կառավարության և ՀՀ կառավարության միջև քաղաքացիների համար առանց վիզայի փոխադարձ ճանապարհորդության մասին 2000 թվականի սեպտեմբերի 25-ի համաձայնագրում համապատասխան փոփոխությունների նախագիծը հաստատվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից։
Համաձայնագրի ներկայիս տարբերակի համաձայն՝ անձնագրերից բացի, ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեին Ռուսաստան այցելել ծննդյան վկայականով (16 տարեկանից փոքր անձանց համար), ինչպես նաև զինծառայողների, որոշակի իրավապահ և դատական մարմինների աշխատակիցների համար հատուկ նույնականացման քարտերով, ինքնաթիռների անձնակազմի անդամների թռիչքի վկայականներով և գնացքների անձնակազմի կազմում ճանապարհորդող երկաթուղային աշխատողների նույնականացման քարտերով։
Այս փոփոխությունները նախապես համաձայնեցվել են հայկական կողմի հետ։ Նոր համաձայնագրի վերջնական մշակումը նախատեսվում է իրականացնել երկու երկրների միջև նոտաների փոխանակման միջոցով։

















