Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել է, որ Ռուսաստանը ավելացրել է այլ երկրներից ձկան ներմուծումը՝ Հայաստանից մատակարարումների սահմանափակումների ֆոնին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանը սահմանափակումներ էր մտցրել Հայաստանից կենդանի ձկան մատակարարումների վրա՝ բոլոր հայկական ընկերություններից, բացառությամբ երկուսի։
«Մենք հասկանում էինք, որ ստիպված ենք լինելու սահմանափակումներ մտցնել։ Դրա համար բացում էինք մատակարարումներն այլ երկրներից։ Օրինակ՝ իշխանի մատակարարումների մասով մենք վերակողմնորոշվեցինք դեպի Իրան և Թուրքիա»,- ասել է Դանկվերտը։
«Ընդհանուր առմամբ, որքան շատ մատակարարներ ունենք, այնքան մեզ հեշտ է աշխատել։ Չէ՞ որ, եթե մենք կախված ենք մեկից, ապա կարող է առաջանալ որևէ արտադրանքի պակաս։ Հիմա նման բան չկա, մենք մեծ ընտրություն ունենք»,- հավելել է նա։

















