Գրանցվել է առնվազն երկու մահվան դեպք։
Պերմի երկրամասի Լիսվա քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան բենզալցակայանում սպասելիս մահացել է 80-ամյա տղամարդ, հաղորդում է The Moscow Times-ը՝ հղում անելով տեղական «Իսկրա» թերթին։
Պերմի երկրամասի առողջապահության նախարարության տվյալներով՝ ժամանած շտապօգնության խումբը վերակենդանացման միջոցառումներ է իրականացրել, սակայն չի կարողացել փրկել թոշակառուին։ Մահվան նախնական պատճառը սրտի անբավարարությունն է։
Ավելի վաղ Պետրոզավոդսկում 75-ամյա վարորդ է մահացել բենզալցակայանում սպասելիս։ Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Հանրապետական հիվանդանոցի մոտ։ Ներքին գործերի նախարարությունը հաստատել է մահվան լուրը, սակայն չի նշել պատճառը։
