• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
23/07/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Իրավունք

«Սա դատավարություն չէ, սա Ալիևի խամաճիկային բեմադրութունն է». Օկամպոն՝ Արցախի նախկին ղեկավարների դատավարության մասին

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
17/01/2025
/ Իրավունք, Լրահոս
0
«Շատ բան կախված է նաև նրանից, թե հայերը ինչքան ցանկություն կունենան պայքարելու». Լուիս Մորենո Օկամպո

Հունվարի 17-ին Բաքվում կսկսվի ավելի քան մեկ տարի Բաքվում պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի եւ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը: NEWS.am-ը այս թեմայով հարցազրույց է անցկացրել Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ:

Պարոն Օկամպո, Բաքվում սկսվելու է հայ ռազմագերիների, այդ թվում՝ Արցախի ղեկավարների կեղծ դատավարությունը, Ադրբեջանը բազմաթիվ կեղծ մեղադրանքներ է առաջադրել նրանց դեմ՝ սպառնալով երկարաժամկետ ազատազրկմամբ, իսկ Ռուբեն Վարդանյանին ընդհուպ ցմահ ազատազրկում է սպառնում։ Ո՞րն է Ալիևի նպատակը։

Սա կատարված հանցագործությունների կոծկում է։ Ալիևը ցեղասպանություն կամ առնվազն մարդկության դեմ հանցանք կատարեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ՝ նախ սովի մատնելով նրանց, հետո վախի մեջ պահելով և ստիպելով լքել իրենց պապենական հողը, իսկ հիմա ավարտում է Լեռնային Ղարաբաղի ղեկավարներին բանտարկելով։ Դա նման է նրան, ինչ տեղի ունեցավ 1915 թվականին։ Դա այն է, ինչ Ստալինը 30-ականներին անում էր Ռուսաստանում։ Խորհրդային Միությունում Ստալինը կեղծ դատավարություններն օգտագործում էր իր հանցագործությունները կոծկելու համար, նա սպանում էր իր թշնամիներին։ Ալիևը դա սովորել է, նրա հայրը, ինչպես գիտեք, վերապատրաստված է եղել ԿԳԲ-ում, ուստի նա նույն մարտավարությունն է օգտագործում՝ օգտագործելով որոշ դատավարություններ՝ ցեղասպանությունը կոծկելու համար:

Պրն. Օկամպո, Ռուբեն Վարդանյանի փաստաբանական թիմը հայտնել է, որ գործի նյութերը, որոնք ավելի քան 400 հատոր են կազմում, գրված են ադրբեջաներեն՝ առանց պատշաճ թարգմանության, իսկ միջազգային փաստաբանին թույլ չեն տվել մուտք գործել Բաքու: Չնայած բոլոր այս խախտումներին, դատավարությունը կսկսվի վաղը։ Ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկվեն այս գործի վերաբերյալ գլոբալ իրազեկվածությունը բարձրացնելու և լսումներին միջազգային մասնագիտական ներկայացուցչություն ապահովելու համար: Ի՞նչ պետք է արվի բանտարկյալների ազատ արձակման համար։

Սա դատավարություն չէ։ Ադրբեջանում դատավարություններ չկան. Ադրբեջանում չկա անկախ դատական համակարգ կամ անկախ դատավորներ. դա ասում են բոլոր կառույցները, այդ թվում՝ Պետդեպարտամենտը։ Այսպիսով, նրանք կդատապարտվեն։ Սա դատավարություն չէ, սա Ալիեւի խամաճիկային բեմադրութունն է:

Այսպիսով, ի՞նչ պետք է անի միջազգային հանրությունը Ալիեւին կանգնեցնելու համար։

Առաջին հերթին դրա համար ցեղասպանության ժխտումը շատ կարևոր եւ լուրջ խնդիր է։ Նույնիսկ հայերը չեն խոսում ցեղասպանության մասին։ Ինչպե՞ս կարելի է։ Տեսեք, այն, ինչ պատահեց մարդկանց հետ Ղարաբաղում, եթե Ալիևը նրանց ոչնչացնելու մտադրություն ուներ, դա ցեղասպանություն է։ Եթե ոչ, ապա հալածանք եւ մարդկության դեմ հանցագործություն։ Երկու դեպքում կատարվածը չի կարելի անտեսել, իսկ մենք դա անում ենք։ Մենք անտեսում ենք, որ այդ մարդիկ միջազգային հանցագործությունների զոհեր են։ Եվ հետևաբար ժամանակն է սա մտցնել օրակարգ։ Պետք է պահանջենք, որ մարդիկ իրենց տներ վերադառնան, իսկ բանտարկյալներն անհապաղ ազատ արձակվեն։ Բանտում գտնվող այս մարդիկ պատանդներ են։ Նրանց այնտեղ են պահում որպես  ուղերձ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ մի վերադարձեք, եթե վերադառնաք, ձեզ կկալանավորեն կամ կսպանեն։ Վերջ։ Այսպիսով, մեր արձագանքը պետք է շատ հստակ լինի։ Խոսքը դատավարության մասին չէ։ Խոսքը ցեղասպանության կամ մարդկության դեմ հանցագործան մասին մասին է, որ իրականացվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ եւ Բաքվի բանտերում պահվող 23 անձանց նկատմամբ։

Բայց, այնուամենայնիվ, չենք կարող ասել, որ միջազգային հանրությունը համարժեք է արձագանքում այս պահին:

Դե, դա խնդիր է, ոչ այն պատճառով, որ հիմնական լրատվամիջոցները, միջազգային լրատվամիջոցները սովորաբար խնդիրներ ունեն հասկանալու այս խնդիրները։ Եթե հիշում եք, 1938-ին New York Times-ի թղթակիցը համարում էր, որ Ստալինի ցուցադրական դատավարությունները կեղծ չէին։ Այսպիսով, սա ավանդույթ է։ Դրա համար կարևոր է գոնե Հայաստանում հասկանալ, թե ինչ է կատարվում, և հետո դա տարածել նաեւ Հայաստանից դուրս։ Այսինքն հայ ժողովուրդն ինքը պետք է քննարկի, հասկանա, որ այս ցեղասպանությունը չի կարելի անտեսել, դուք դա ցեղասպանություն չեք անվանում, դա մեծ սխալ է, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շոկի մեջ է, դուք պետք է օգնեք նրանց հասկանալու, որ իրենց հետ կատարվածը միջազգային հանցագործություն է, որ իրենք իրավունքներ ունեն, պետք է վերադառնան, և նրանց ղեկավարները չպետք է բանտում լինեն։ Այնպես որ, գոնե հայկական լրատվամիջոցները պետք է խոսեն այս իրականության մասին։

Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանի առաջնորդ Ալիևը այնպես է զգում, ասես իր ձեռքերն այս պահին ազա՞տ են:

Իմ կարծիքով՝ հարցը միայն Ալիևը չէ, այլ նաեւ այն, թե ինչ են անում հայերը։ Իշխանությունը, ես հասկանում եմ, կաշկանդված է, բանակցություններ է վարում, շատ բան չի կարող ասել, բայց լրատվամիջոցները Հայաստանում, սփյուռքում պետք է լինեն ավելի հստակ, ավելի ակտիվ։ Մենք շատ բաներ արեցինք COP 29-ում։ Մեզ իսկապես հաջողվեց մարդկանց հասցնել այն ուղերձը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զոհ է, որ Բաքվի բանտում գտնվողները հանցագործությունների զոհ են։ Հիմա մենք պետք է վերադառնանք այս կետին և հնարավորություն ստեղծենք միջազգային լրատվամիջոցների համար հասկանալու, որ սա դատավարությունը չէ։ Խոսքը կեղծ դատավարությամբ հանցագործությունները կոծկելու մասին է։ Ադրբեջանում դատավարություններ չկա, դատավորները դատավորներ չեն. Ալիևի խամաճիկներն են։

Իսկ Լեռնային Ղարաբաղիի հայերի համար, կարծում եք, վերադարձի իրական հնարավորություն կարող է լինել։

Ճշմարտությունը առաջին քայլն է մարդկանց բուժելու և հետո նրանց վերադարձը հնարավոր դարձնելու համար։ Այո, ճշմարտությունը կարևոր է։

Շնորհակալություն, պարոն Օկամպո։

Հիշեցնենք՝ Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Tags: Tribune.amբաքուՕկամպոալիևԱրցախի ղեկավարներ
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

«Զվարթնոց»-ում ձերբակալվել է օտարերկրացի տղամարդ․ հետախուզվում էր Իրանի իրավապահների կողմից
Իրավունք

«Զվարթնոց»-ում ձերբակալվել է օտարերկրացի տղամարդ․ հետախուզվում էր Իրանի իրավապահների կողմից

23/07/2025
Հյուսիսային պողոտայում երեխան կորցրել էր ծնողներին
Իրավունք

Հյուսիսային պողոտայում երեխան կորցրել էր ծնողներին

23/07/2025
«Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին, հավաքվածների թիվը չի գերազանցել 1,500-ը, ևս մեկ փաստարկ, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է րոպե առաջ ազատի Վեհարանը». Փաշինյան
Քաղաքականություն

«Կտրիճ Ներսիսյանից ազատում ենք Վեհարանը, որևէ ամուսնացյալ բարեվարք քահանա նշանակվում է Կաթողիկոսական տեղապահ». Փաշինյան

23/07/2025
Բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ. Կառավարության արձագանքը՝ ՀԷՑ-ը պետականացնելու գործով միջազգային դատարանի որոշմանը
Քաղաքականություն

Periodista Digital կայքի հոդվածը ոչ մի կապ չունի իրականության հետ. ՀՀ կառավարություն

23/07/2025
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին
Քաղաքականություն

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին

23/07/2025
«Կառավարությունը պարտավոր է կատարել ՀԷՑ-ի գործով միջազգային դատարանի որոշումը, որը ՀՀ օրենսդրության բաղկացուցիչ մասն է». Տարոն Սիմոնյան
Իրավունք

«Կառավարությունը պարտավոր է կատարել ՀԷՑ-ի գործով միջազգային դատարանի որոշումը, որը ՀՀ օրենսդրության բաղկացուցիչ մասն է». Տարոն Սիմոնյան

23/07/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Կարևոր
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

21/01/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

3
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

3
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
«Զվարթնոց»-ում ձերբակալվել է օտարերկրացի տղամարդ․ հետախուզվում էր Իրանի իրավապահների կողմից

«Զվարթնոց»-ում ձերբակալվել է օտարերկրացի տղամարդ․ հետախուզվում էր Իրանի իրավապահների կողմից

23/07/2025
Հյուսիսային պողոտայում երեխան կորցրել էր ծնողներին

Հյուսիսային պողոտայում երեխան կորցրել էր ծնողներին

23/07/2025
«Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին, հավաքվածների թիվը չի գերազանցել 1,500-ը, ևս մեկ փաստարկ, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է րոպե առաջ ազատի Վեհարանը». Փաշինյան

«Կտրիճ Ներսիսյանից ազատում ենք Վեհարանը, որևէ ամուսնացյալ բարեվարք քահանա նշանակվում է Կաթողիկոսական տեղապահ». Փաշինյան

23/07/2025
Բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ. Կառավարության արձագանքը՝ ՀԷՑ-ը պետականացնելու գործով միջազգային դատարանի որոշմանը

Periodista Digital կայքի հոդվածը ոչ մի կապ չունի իրականության հետ. ՀՀ կառավարություն

23/07/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.