Նաիրա Զոհրաբյանը գրառմամբ արձագանքել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմանը՝ Սամվել Կարապետյանի տնային կալանքը բեկանելու վերաբերյալ։
«Սա խելագարություն է
Էս պահին, երբ հենց հիմա Սամվել Կարապետյանը բուժում է ստանում Նաիրի կլինիկայում երկկողմանի թոքաբորբի եւ կորոնավիրուսի դեմ, Վերաքննիչ հակաոռուպցիոն դատարանը բեկանում է տնային կալանքի որոշումն ու Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն ԱԱԾ մեկուսարան։
Սա խելագարություն է, սա անպատկերացնելի հաշվեհարդար է։
Նիկոլ, կանգ առ»,- գրել է Նաիրա Զոհրաբյանը։

















