Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը պարզապես սխալ չէ։ Սա պետական մտածողության ճգնաժամ է։ Սա ազգային արժեհամակարգի դեմ բաց մարտահրավեր է։ Նման գրառում է արել «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը։
«Ամենայն հայոց կաթողիկոսը պաշտոնյա չէ, որ նրան քաղաքական հաշվեհարդարի տրամաբանությամբ գնահատեն։
Նա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդն է. այն հաստատության, որը մեր պետականությունից հին է և մեր պետականության հիմքերից մեկը։
Երբ երկրում աղքատությունն աճում է, անվտանգային ճգնաժամ կա, հազարավոր խնդիրներ լուծում չեն ստանում, իշխանությունը որոշում է ուժը ցուցադրել այնտեղ, որտեղ դա ամենացավոտն է՝ ժողովրդի հավատքի նկատմամբ։
Սա վտանգավոր ճանապարհ է։
Պետություն և Եկեղեցի հակադրելը պատմության մեջ երբեք լավ ավարտ չի ունեցել։ Ով փորձում է քանդել հավատքի սյուները, նա քանդում է պետությունը։
Հայաստանը չի կարող կառուցվել սեփական սրբությունների դեմ պատերազմ հայտարարելով»,-գրել է նա։

















