• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
29/01/2026
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

Սա պետականության հանդեպ ծաղր է. Բագրատ Միկոյան․ «Փաստ»

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
04/12/2025
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Բանավեճի համար վիճելի թեմա է անհրաժեշտ. իսկ այն, որ Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը գործող վարչապետի անձնական «վաստակն» է, անվիճելի պատմական փաստ է․ ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակ

«Փաստ» օրաթերթը գրում է. Սա ծաղր է պետականության հանդեպ: Հուսանք, մի օր այն կավարտվի: «Փաստի» հետ զրույցում նկատեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից նախօրեին հրապարակված «փաստաթղթերին»: Խոսքը, հիշեցնենք, ըստ Փաշինյանի, Արցախի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող բանակցային փաստաթղթերի ցանկի մասին է: Բայց դա ինչ-որ ծաղկաքաղային փաստաթղթերի ցանկ էր, որի մեջ նաև «Հայկական ժամանակում» 2008-ին տպագրված հրապարակում կար:

«Իսկապես ողբերգական է, որ լուրջ աշխարհաքաղաքական խաղացողների հետ փոխկապակցված նման հարցին, այ, այսպիսի, չգիտեմ էլ, թե ինչ բառով բնորոշեմ, վերաբերմունք է դրսևորվում: Ու նման գործելակերպը ուղիղ կերպով բերել է այս հետևանքներին»,-նկատեց Բագրատ Միկոյանը:

Էական է մեր զրուցակցի այն ընդգծումը, որ Փաշինյանը չի հրապարակել Քի Վեսթի բանակցությունների փաստաթուղթը: Ի դեպ, երեկ էլ նա նշեց, թե իրենց ձեռքի տակ չկա նման փաստաթուղթ: Ի դեպ, այն ուղղակիորեն կապ ունի նախագահ Քոչարյանի թե՛ պաշտոնավարման, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ վարած բանակցությունների բովանդակության հետ: «Այդտեղ (հրապարակված ցանկում) չկա Քի Վեսթի փաստաթուղթը, որը եղել է բանակցությունների սեղանին,-նշում է Միկոյանն ու հավելում,- փոխարենը դրել են երբևէ պաշտոնապես չբանակցված ու բանակցային փաստաթուղթ չդարձած ինչ-որ տեքստ, որը հրապարակվել է «Հայկական ժամանակում»: Փաշինյանը հղում է անում 2008 թվականի իր թերթում տպված ինչ-որ հրապարակման ու անվանում է դա փաստաթուղթ»։

Մինչդեռ, եթե ինքը Քի Վեսթի փաստաթուղթը հրապարակեր, Բագրատ Միկոյանի կարծիքով, հօդս կցնդեր այն քարոզչական առասպելը, թե Մեղրին տալիս էին:

Մեր զրուցակիցը նաև կարծում է, որ այդ հրապարակումները լավ առիթ են, որպեսզի համեմատվի, թե 1998-ին բանակցային սեղանին ինչ էր դրված, և դրանից տարիներ անց ինչ էին «Մադրիդյան սկզբունքները»: Ու համեմատության մեջ ակնհայտ կդառնա կատարված դիվանագիտական աշխատանքը, բանակցային աշխատանքը:

Բագրատ Միկոյանի առաջարկած մեկ այլ համեմատության տարբերակ, կարծում ենք, ավելի հետաքրքրական է: «Մի փաստաթուղթ կա, որին մեր հանրությունը պետք է իսկապես ուշադրություն դարձնի. 2019 թվականի առաջարկների փաստաթուղթը, որը մերժել է Փաշինյանը, ու այդ հրաժարումը բերել է այս արհավիրքին: Այդ հրաժարվելուց հետո էր, որ հայտարարեց, թե՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», թե՝ իր զրոյական կետից է բանակցում»:

Իսկապես կարելի է ինքնուրույն դնել ու համեմատել. ի՞նչ են 2019 թվականին առաջարկել Փաշինյանին, ինչի՞ց է հրաժարվել, և ի՞նչ ունենք այսօր, ավելի ճիշտ՝ ինչեր չունե՛նք այսօր:

«Մարդիկ կարդում են ու տեսնում են, որ այն, ինչն ունենք հիմա՝ պատերազմ, զոհեր, տարածքների կորուստ, շարունակական նվաստացում, ամեն ինչի համաձայնեցում Փաշինյանի կողմից, դրա փոխարեն կարող էր լինել այն, ինչը գրված է 2019 թվականի թղթի մեջ, որը, ի տարբերություն, այսպես կոչված, Մեղրին տալու իր՝ «Հայկական ժամանակի» հոդվածի, պաշտոնական առաջարկ է եղել, բանակցային փաստաթուղթ է եղել»,-ասում է Բագրատ Միկոյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Tags: Tribune.amբագրատ միկոյանպետականությունՆիկոլ ՓաշինյանքաղաքականությունՌոբերտ ՔոչարյանՔի ՎեստԱրցախի բանակցային գործընթաց
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Իրանը ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքելու շանսեր ունի․ Հեգսեթ
Քաղաքականություն

Իրանը ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքելու շանսեր ունի․ Հեգսեթ

29/01/2026
Քննարկվել է հայ–ռուսական փրկարարական համագործակցության խորացումը
Լրահոս

Քննարկվել է հայ–ռուսական փրկարարական համագործակցության խորացումը

29/01/2026
Պուտինը համաձայնել է մեկ շաբաթ չռմբակոծել Կիևը և Ուկրաինայի մյուս քաղաքները
Քաղաքականություն

Պուտինը համաձայնել է մեկ շաբաթ չռմբակոծել Կիևը և Ուկրաինայի մյուս քաղաքները

29/01/2026
«Աշխատում ենք ամերիկյան կողմի պատրաստած փաստաթղթի վրա. դա պետք է լինի ծրագիր, որը կապահովի իրական և արժանապատիվ խաղաղություն». Զելենսկի
Քաղաքականություն

Զելենսկին Ուկրաինայի պատմության մեջ կմնա որպես կեղտոտ և մութ էջ․ Ազարով

29/01/2026
ԵՄ-ն մտադիր է ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
Միջազգային լուրեր

ԵՄ-ն մտադիր է ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը

29/01/2026
Համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպած տղամարդկանց ներկայացրել են նախաքննական մարմին
Լրահոս

Համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպած տղամարդկանց ներկայացրել են նախաքննական մարմին

29/01/2026
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Իրանը ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքելու շանսեր ունի․ Հեգսեթ

Իրանը ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքելու շանսեր ունի․ Հեգսեթ

29/01/2026
Քննարկվել է հայ–ռուսական փրկարարական համագործակցության խորացումը

Քննարկվել է հայ–ռուսական փրկարարական համագործակցության խորացումը

29/01/2026
Պուտինը համաձայնել է մեկ շաբաթ չռմբակոծել Կիևը և Ուկրաինայի մյուս քաղաքները

Պուտինը համաձայնել է մեկ շաբաթ չռմբակոծել Կիևը և Ուկրաինայի մյուս քաղաքները

29/01/2026
«Աշխատում ենք ամերիկյան կողմի պատրաստած փաստաթղթի վրա. դա պետք է լինի ծրագիր, որը կապահովի իրական և արժանապատիվ խաղաղություն». Զելենսկի

Զելենսկին Ուկրաինայի պատմության մեջ կմնա որպես կեղտոտ և մութ էջ․ Ազարով

29/01/2026
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.