Ալժիրի Սահարա անապատի հյուսիսում գտնվող Այն ալ-Սաֆրա գյուղի բնակիչները ականատես են եղել անսովոր բնական երևույթի. իրենց գյուղի մոտ ձյուն է տեղացել՝ ծածկելով ոսկեգույն ավազը, ՌԻԱ Նովոստիին ասել է տարածաշրջանի բնակիչ Աբդել Հաքը։
Այս գյուղը հայտնի է որպես «Սահարա անապատի դարպաս»։
«Այն աս Սաֆրա գյուղի մոտակայքում, որտեղ գտնվում են հայտնի վառ նարնջագույն ավազաթմբերը Սահարա անապատի հարևանության պատճառով, վերջին շաբաթվա ընթացքում շատ ձյուն է տեղացել, այժմ ձնակույտերը ծածկում են ոսկե ավազը», — ասել է նա։
Գործակալության աղբյուրի խոսքով՝ տարածքի բնակիչները վայելում են ձյունը և վազում ձյունածածկ ավազաբլուրների վրայով՝ փորձելով սահել դրանցից ներքև։
Ձմռանը Ալժիրի հյուսիսային լեռնային շրջաններում հաճախ ձյուն է գալիս, բայց Սահարա անապատի տարածքում դա հազվադեպ երևույթ է:

















