Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան խոսել Ժնևում Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ իր հանդիպման մասին։
Ըստ Գաֆարովայի, հոկտեմբերի 21-ին Միջխորհրդարանական միության շրջանակներում կայացած բանակցությունները նրա երրորդ հանդիպումն էին իր հայ գործընկերոջ հետ։
«Հոկտեմբերի 21-ին ես Ժնևում հանդիպել եմ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ։ Սա մեր երրորդ հանդիպումն էր Միջխորհրդարանական միության շրջանակներում։ Մեր զրույցի ընթացքում մենք ընդգծել ենք Վաշինգտոնի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի կարևորությունը։ Մենք նաև նշել ենք կառուցողական երկխոսության շարունակման կարևորությունը», — հայտարարել է Գաֆարովան։

















