Սահմանազատման հաջորդ էտապի վերաբերյալ դեռ որոշում չկա: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Դեռ պետք է ավարտենք կանոնակարգի հետ կապված ներպետական ընթացակարգերը»,- ասաց նա:
Գրիգորյանի խոսքով` սահմանազատման գործընթացն իրականացնելու շուրջ պայմանավովածության հիմնական նպատակը նա է, որ բոլոր խնդիրները հանգիստ, ֆունդամենտալ ու իրավական լուծում ստանան:
Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նա նշեց՝ կան պրոբլեմներ։
«Բայց, կարծում եմ, մենք պետք է հավասարակշռենք ու փորձենք բոլոր խութերը վերացնել»,- ասաց նա:
Փոխվարչապետի խոսքով` աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս:
«Ըստ այդմ, իհարկե, առաջանում են բազմաթիվ խնդիրներ, որոնց բացատրությունները լիարժեք տրված չեն, կարծում եմ` պետք է փորձել բացատարությունները հասկանալ ու ճիշտ որոշումներ կայացնել»,- նշեց փոխվարչապետը: