«Առավոտ» թերթի հետ զրույցում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր աջակցությունն է հայտնել գործարար Սամվել Կարապետյանին։
Նա մասնավորապես ասել է. «Նմանատիպ մարդուն ինչ-որ մեղադրանք են ներկայացրել, ուզում են ձերբակալել, ուրեմն՝ հայոց ամբողջ ազգի մեջ էդքան մեծ ներդրում անողին ուզում են այսօր կալանավորել, նշանակում է, որ միայն թուրքերը կարող են նմանատիպ բան ցանկանալ, որովհետև նրանք ուզում են նմանատիպ մեկենասներին կալանավորել, որ նրանք չկարողանան որևէ օգնություն անել։ Ուղղակի ամոթ է, խայատառակություն է: Արդեն սա վերջն է, եթե ժողովուրդը այսքանից հետո ձայն չհանի, ոտքի չկանգնի, ուրեմն՝արժանի է էսօրվա ղեկավարին»:
Վարդան Ղուկասյանը նշեց նաև, որ այս պահին Սամվել Կարապետյանի հետ ունեն պայմանավորվածություն՝ Գյումրիում վերականգնելու վառեմ-մարեմի շենքը և կառուցելու նոր մեծ թաղամաս:
Նա հավելեց. «Սամվե’լ, կողքդ կանգնած են, ջիգյարով, հեչ չմտածես, Աստված մեզ հետ է, առաջն Աստված, ժամանակը հասյալ է»: