Հակակոռուպցիոն դատարանը որոշեց երկարաձգել Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկու ամսով. հայտնել է Կարապետյանի պաշտպանական թիմը:
Հիշեցնենք՝ գործարարի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչի մասին հոդվածով:
Նա կալանավորվել էր հունիսի 18-ին: