Փաստաբան Արամ Վարդևանյանը գրառմամբ տեղեկացրել է Սամվել Կարապետյանի գործով դատական գործընթացների վերջին զարգացումների մասին։
«Հարգելի գործընկերներ, 2025 հունիսի 18-ից կիրառված ակնհայտ ապօրինի բանտային կալանքը դեկտեմբերի 30-ին փոխարինվել էր տնային կալանքով և լրացուցիչ սահմանափակումներով: Ինչպես հայտնել էինք Դատախազությունն առաջին աշխատանքային օրը հունվարի 5-ին մուտքագրել էր վերաքննիչ բողոք Սամվել Կարապետյանի կալանքի ակնհայտ ապօրինի պահանջով:
Վերաքննիչ դատարանը հունվարի 12-ին վարույթ ընդունելով դատախազի և մեր բողոքները որոշման հրապարակման օր է սահմանվել հունվարի 16-ը: Միաժամանակ քննչական մարմինը ներկայացրել է տնային կալանքի երկարաձգման միջնորդություն (օրենքի ուժով այլ միջնորդությամբ չեն կարող հանդես գալ), որով նիստը նշանակվել է կրկին այսօր Հակակոռուպցիոն դատարանում 16:00-ին:
Սիրելի հայրենակիցներ, այսօրվա դատական նիստին Սամվել Կարապետյանը չի մասնակցելու: Քաղաքական հետապնդման այսօրվա զարգացումների վերաբերյալ առանձին կտեղեկացնենք»,- գրել է Վարդևանյանը:

















