Ռուսաստանաբնակ հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը նույնպես արձագանքել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանավորմանը` իր մտահոգությունն արտահայտելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինա Մարտիրոսյանը, ինստագրամյան իր էջի սթորի բաժնում տեղադրել է ամուսնու լուսանկարը, որին կից գրված է. «Վերջին օրերին ինձնից անընդհատ կարծիք են հարցնում մեր հայրենակից, խոշոր բարերար և իմ ավագ ընկեր Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
Սամվել Կարապետյանը մշտապես օգնել ու աջակցել է հազարավոր հայերի, այդ թվում նաև ինձ բազմաթիվ հարցերում։ Ես իհարկե մտահոգված եմ այս իրավիճակով ու հուսով եմ, որ այն դրական հանգուցալուծում կստանա շատ մոտ ապագայում, այսինքն պարոն Կարապետյանը ազատություն կստանա և կվերադառնա իր ընտանիքի մոտ։
Վստահ եմ,որ մեր հայրենակից Սամվել Կարապետյանը պատվով դուրս կգա այս ծանր իրավիճակից։ Ուժ և եռանդ եմ ցանկանում Սամվել Կարապետյանին և նրա ընտանիքին»։