ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ առայժմ վերջնական որոշում չկա ընտրություններին մասնակցելու հարցում։
Նրա խոսքով՝ առաջին հայացքից հարցը կարող է պարզ թվալ՝ մասնակցել կամ չմասնակցել, սակայն իրականում խնդիրը ավելի խորքային է։
«Առաջին հայացքից թվում է՝ հեշտ բան է՝ կամ մասնակցում ենք, կամ ոչ, բայց երբ էության մեջ ենք մտնում, այնտեղ երկվություն կա՝ պայքարել մի քանի մանդատի համար, թե ստեղծել շատ ավելի բարենպաստ պայմաններ՝ նվազագույնի հասցնելով ներընդդիմադիր պայքարը և դրանով իսկ փորձել հաջողություն ապահովել այն ուժերի համար, որոնք հավակնում են հաղթել», – նշել է Սարգսյանը։
Երրորդ նախագահը նաև հայտնել է, որ իր կողմից արված քննարկման առաջարկից հետո որոշ քաղաքական ուժեր հանդիպել են իր հետ, սակայն չի հստակեցրել, թե որ ուժերի մասին է խոսքը։

















