Ինչպես շատերը, ես էլ եմ մտածել, որ Սարիկին ՔՊ-ի հետ միավորում է իշխանատենչությունը, բայց պարզվում է, որ ոչ միայն և ոչ այնքան դա, որքան Արցախի նկատմամբ ատելությունն է նրանց միավորում։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած բանավեճի ընթացքում Գյումրու համայնքապետի թեկնածու, ՔՊ-ական Սարիկ Մինասյանը նշել էր. «Արցախն էնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները փող էին հայթայթում, որ իրենց երեխանեն այնտեղ չծառայեին։ Արցախը հանձնեցին Ձեր խոսքի սկզբում նշված նախագահները»։