«Հրապարակ»-ը գրում է․ «Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին, վերջինիս տղաներին՝ Նարեկին եւ Հայկին կանչել են Գլխավոր դատախազություն։
Յուրաքանչյուրին ուղարկված ծանուցման մեջ նշված է․«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր» :
Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում»։
Նշենք, որ Սարգսյանների ընտանիքը 2018-ից հետո իրավապահների թիրախում էր հայտնվել․ Հայկ եւ Նարեկ Սարգսյանների նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին, նրանք հայտնվեցին կալանավայրերում, այժմ ազատության մեջ են»։