ArmLur.am-ի տեղեկություններով՝ Սևանի համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի նախընտրական շտաբի ղեկավար Արման Մելքոնյանին քիչ առաջ բերման են ենթարկել ոստիկանություն։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ոստիկանության աշխատակիցները մոտեցել են Մելքոնյանին՝ շտաբում, և հայտնել, որ տեղեկություններ են ստացել, թե նա մարդկանց ուղղորդում է դեպի ընտրատեղամասեր։ Այս հանգամանքով պայմանավորված՝ նրան շտաբից անմիջապես տեղափոխել են ոստիկանության բաժին։

