ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը գրել է.
«Համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի տղամարդ շանը կապած մեքենային վարում՝ կենդանու նկատմամբ ցուցաբերելով դաժան վերաբերմունք։
Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներն օպերատիվորեն պարզել են վարորդի ինքնությունը։ Բյուրեղավանի 62-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանություն։
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն դատապարտելի արարք է և յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանքներ։
Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեք՝ կենդանիները մեր էկոհամակարգի կարևորագույն մասն են: Հորդորում ենք կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի ականատես լինելու դեպքում անհապաղ դիմել ոստիկանություն։ Միասի՛ն պայքարենք անմարդկային երևույթի դեմ»։