Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ըստ մեզ ահազանգած դասախոսների համալսարանում փորձում են վերջնական ավիրել կրթագիտական մակարդակը։ Վաղվանից սկսվում է մի քանի ամբիոնների վարիչների նոր ընտրական պրոցեսը։
Մեզ տեղեկացրել են, որ արդեն գիտխորհրդի կազմում գրեթե չեն ներառել համալսարանի դոկտոր֊պրոֆեսորների, զուտ պայմանավորված նրանց քաղաքական հայացքներով, կառավարման մարմինը ամբիոնի վարիչներ փորձում է նշանակել իր կամակատարներին, ըստ մեզ ահազանգող աշխատակիցների դրանք մարդիկ են, ովքեր նույնիսկ մաքուր հայերենին չեն տիրապետում։
ԲՈՒՀ֊Ի պրոֆեսորա-դասախոսական կազմը ակնկալում է լրատվականների լայն աջակցությունը, որպեսզի կանխվի Շիրակի մայր բուհի վերջնական ավիրումը»։