Երկու տարի ազատազրկման դատապարտված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ քրեակատարողական հիմնարկից «Իզմիրլյան» բժշկական կենտրոն տեղափոխումը այսօր չի կայանա։
Aysor.am-ի հետ զրույցում Սրբազանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը հայտնել է, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում կայանալու է դատական նիստ, որի ընթացքում կքննարկվեն ինչպես պաշտպանության ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ դատավճռի դեմ արդարացման հիմքով, այնպես էլ դատախազության բողոքը՝ պատժի խստացման պահանջով։
Ըստ պաշտպանի՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 16-ին՝ հետազոտությունների և հնարավոր վիրահատական միջամտության նպատակով։

















