Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այս պահին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում է, մասնակցում է Քահանայից ժողովին։ Այս մասին ArmeniaSputnik-ին հայտնեց փաստաբան Թամարա Յայլոյանը։
Սրբազանի պաշտպանին թույլ չեն տվել ներս մտնել առաջնորդարան, որտեղ այս պահին խուզարկություն է կատարվում։ Իրավապահներն ասել են, որ նա կկարողանա մուտք գործել խուզարկությունից հետո։
Ավելի վաղ հոգևորականներից մեկը «Ազատության»-ը հայտնել էր, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն արձակուրդում է, Հայաստանից բացակայում է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան։
Երեկ հաղորդել էինք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հեղաշրջման կոչի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: