Օհայոյից մի կին դատի է տվել այն հիվանդանոցին, որի բժիշկները 2025 թվականին վիրահատության ժամանակ անդամահատել են նրա սխալ ոտքը, հաղորդում է New York Times-ը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։
Յոթանասունչորսամյա Շերոն Ջեքսը պնդում է, որ սկզբում համաձայնել է իր աջ ոտքի մի մասի անդամահատմանը։ Սակայն, 2025 թվականի սեպտեմբերին, նրա ձախ ոտքը հեռացվել է Սելբիի գլխավոր հիվանդանոցում։
Հաջորդող վիրահատությունը մեկ այլ բժշկական հաստատությունում հանգեցրել է նրա երկու ոտքերի անդամահատմանը։
Իր հայցում Ջեքսը մեղադրում է պատասխանողներին (ներառյալ հիվանդանոցը, ինչպես նաև բժշկական և վիրաբուժական թիմերը) կոպիտ անփութության, անօրինական հարձակման և հանցավոր անզգուշության մեջ։
Ըստ իր փաստաբանի, տուժողը պահանջում է փոխհատուցում և չճշտված պատժիչ վնասներ։
Հիվանդանոցի ղեկավարությունը ընդունել է սխալը՝ նշելով, որ «չի պահպանվել սահմանված վիրաբուժական ընթացակարգերը»։ Նշվում է, որ վիրահատությանը մասնակցած բժշկական աշխատողները այլևս չեն զբաղեցնում իրենց պաշտոնները։

