Համագործակցության առաջին ողղությունը, որի վերաբերյալ մենք պայմանավորվեցինք, միջուկային էներգետիկայի ոլորտում մեր ապագա համագործակցությունն է: Այս մասին Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
Նրա խոսքով, քննարկվել են նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը: «Եթե մենք չարտադրենք զենք, մեկ ուրիշը դա կանի։ Մենք ստիպված կլինենք գնել։ Եթե պետք է շատ գումար ծախսենք մեր պաշտպանության վրա, ապա անենք այն, ինչ կարող ենք անել որպես փոքր երկրներ, գտնենք ապրանքներ, որոնք մեր կարիքները կբավարարեն, միաժամանակ այս համագործակցությունը մեզ չի ստիպի գնել ուրիշ խոշոր գործընկերներից՝ հյուսիսատլանտյան դաշինքից»,- նշել է Ֆիցոն: