Հանրային հեռուստաընկերությունը նախընտրական մեծ հեռուստաբանավեճեր կկազմակերպի հունիսի 1-ին, 2-ին և 4-ին՝ ուղիղ եթերում։ Տեղեկանում ենք Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանից։
«Բոլոր 19 քաղաքական ուժերն արդեն ստացել են պաշտոնական հրավերները և այսօր նրանց մի մասը մասնակցել են նախապատրաստական հանդիպմանը։
Հունիսի 4-ին նախատեսված վերջին բանավեճին հրավիրվել են քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարները։
Սպասվում է կարևոր քաղաքական քննարկումների շարք, որտեղ ընտրողները հնարավորություն կունենան մեկ հարթակում լսելու տարբեր ուժերի դիրքորոշումներն ու ծրագրերը»։

















