Հանրապետության տարածքում փետրվարի 3-4-ին, 7-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 5-6-ին սպավում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է` 3-6 մ/վ, փետրվարի 3-7-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Փետրվարի 3-ի առավոտյան առանձին շրջաններում սպասվում է մառախուղ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով, փետրվարի 4-5-ի և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 6-7-ը նույնքան կբարձրանա։
Երևանում փետրվարի 3-4-ին, 7-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 5-ին և 6-ին, 7-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 3-ի առավոտյան սպասվում է մառախուղ։

















