• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
12/02/2026
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Մշակույթ

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն առաջին անգամ անվանական հուշամեդալներ ունի

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
24/01/2025
/ Մշակույթ, Լրահոս
0
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն առաջին անգամ անվանական հուշամեդալներ ունի

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը 92-ամյա հարուստ պատմությանն ու ժառանգությանը նվիրված ոսկե, արծաթե և բրոնզե հուշամեդալներ է թողարկել: Օպերային թատրոնում այսօր տեղի է ունեցել թատրոնի անվանական հուշամեդալների շնորհանդեսը, որը թողարկվել է «47 դիզայն» ընկերության հետ համագործակցությամբ։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ տեղակալ Դանիել Դանիելյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը, «47 դիզայն» ընկերության տնօրեն Արսեն Մելիքսեթյանը, մշակութային կազմակերպությունների տնօրեններ և հյուրեր:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի նշմամբ՝ օպերային թատրոնի զարգացումը լավագույնս արտացոլում է մշակույթի և ժամանակակից արվեստի ոլորտում պետական քաղաքականությունը. «Օպերային թատրոնը ֆինանսավորման նոր մոդելով աշխատելու առաջամարտիկն է։ Մի կողմից բարդ էր գնալ այդ փորձարկմանը, մյուս կողմից՝ առկա զարգացման նախադրյալները ցույց էին տալիս, որ հնարավորություն կար ունենալ աշխատանքի նոր կանոններ, որոնք թատրոնում իրավիճակի բարելավում են ապահովելու։ Այսօր, երբ արդեն նոր մոդելով աշխատելու գրեթե 2 տարվա փորձ ունենք, թատրոնում էական և որակական փոփոխություն ենք արձանագրում։ Ուրախ եմ այս ամենի համար և վստահ, որ այս դրական տեղաշարժը տեսանելի է նաև հանդիսատեսի համար, ինչի մասին վկայում է թատրոն այցելած հանդիսատեսի մեծ թիվը»:

Անդրադառնալով միջոցառմանը՝ նախարարը նշել է, որ այն տեսանելիորեն ընդգծում է թատրոնի համագործակցության նոր մոդելը մասնավոր հատվածի հետ, ինչը ևս կարևոր է:

«Խոսքն այս պարագայում ոչ միայն գեղեցիկ հուշանվերի մասին է, որը վստահաբար արարողակարգային նվերների համատեքստում կարող է իր արժանի տեղը զբաղեցնել, այլ նաև տնտեսական մոդելի մասին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ արվեստը կարող է տնտեսական առումով լինել եկամտաբեր, ինչն ամենևին չի նվազեցնում, այլ հակառակը՝ բարձրացնում է մշակույթի արժեքը։

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը, անդրադառնալով նախորդ տարի կատարված աշխատանքին, նշել է, որ օպերային թատրոնը մեծ հաջողություններ է արձանագրել՝ առաջնախաղեր, հյուրախաղեր. «Այս հուշամեդալի ստեղծումը կարող էր լինել 2024 թվականի վերջնակետը, բայց որոշում կայացվեց հուշամեդալի ցուցադրումը կազմակերպել այս տարի և սրանով նաև հանրությանը ներկայացնել, ազդարարել 2025-ին իրականացվելիք հետաքրքիր ներկայացումները՝ օտարազգի մասնագետների հետ համագործակցությամբ»։

Նրա խոսքով՝ «47 դիզայն» ընկերության հետ երկար բանակցությունների և համագործակցության արդյունքում ստեղծվել են թատրոնին նվիրված հուշամեդալները՝ ոսկուց, արծաթից և բրոնզից: Սա թատրոնի առաջին հուշամեդալն է, որը կօգնի նաև թատրոնը ներկայացնել այլ երկրներում։

«Կարծում եմ՝ հետագայում հուշամեդալը դուրս կգա նաև վաճառքի՝ դառնալով խորհրդանիշ օպերային արվեստի և մեր երկիր այցելած զբոսաշրջիկների համար»,- ասել է Կարեն Դուրգարյանը՝ շնորհակալություն հայտնելով «47» դիզայն ընկերությանը պրոֆեսիոնալ համագործակցության և հրաշալի ստեղծագործության համար:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին նվիրել է թատրոնի անվանական հուշամեդալը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել և թատրոնի անձնակազմին շնորհավորել հրաշալի նախաձեռնության իրականացման համար:

«47» դիզայն ընկերության տնօրեն Արսեն Մելիքսեթյանը ներկայացրել է մեդալների ստեղծման գործընթացը և թատրոնի հետ իրականացրած համատեղ աշխատանքը:

Հուշամեդալները թողարկվել են սահմանափակ քանակությամբ: Մեդալի դարձերեսին Ալեքսանդր Սպենդիարյանի դիմանկարն է, դիմերեսին՝ Օպերային թատրոնի շենքը, որը Երևան քաղաքի խորհրդանիշներից է և Ալեքսանդր Թամանյանի լավագույն ճարտարապետական կոթողը:

Tags: Tribune.amմեդալժաննա անդրեասյանԿԳՄՍՆՍպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Հայաստանում սրիկաների վերջին հանգրվանը դարձել է ռուսոֆոբիան. Արմեն Աշոտյան
Քաղաքականություն

Գեղագիտական հաճույք է հետևել քպ-ական ոհմակի վայնասունին․ Արմեն Աշոտյան

12/02/2026
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում. նորանշանակ նախարարը երդվեց
Քաղաքականություն

Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում. նորանշանակ նախարարը երդվեց

12/02/2026
18 տարի անց՝ Ռոբերտ Մելքոնյանը մեղադրյալի կարգավիճակում
Իրավունք

18 տարի անց՝ Ռոբերտ Մելքոնյանը մեղադրյալի կարգավիճակում

12/02/2026
ԱՄՆ-ն գաղտնի հազարավոր Starlink տերմինալներ է ուղարկել իրանցի ցուցարարներին․ WSJ
Քաղաքականություն

ԱՄՆ-ն գաղտնի հազարավոր Starlink տերմինալներ է ուղարկել իրանցի ցուցարարներին․ WSJ

12/02/2026
Էրդողանի հետ համատեղ ասուլիսում՝ Միցոտակիսի քիթ սրբելու դրվագը դարձել է վիրուսային
Քաղաքականություն

Էրդողանի հետ համատեղ ասուլիսում՝ Միցոտակիսի քիթ սրբելու դրվագը դարձել է վիրուսային

12/02/2026
Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրվեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին. ArmLur.am
Իրավունք

Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրվեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին. ArmLur.am

12/02/2026
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Հայաստանում սրիկաների վերջին հանգրվանը դարձել է ռուսոֆոբիան. Արմեն Աշոտյան

Գեղագիտական հաճույք է հետևել քպ-ական ոհմակի վայնասունին․ Արմեն Աշոտյան

12/02/2026
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում. նորանշանակ նախարարը երդվեց

Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում. նորանշանակ նախարարը երդվեց

12/02/2026
18 տարի անց՝ Ռոբերտ Մելքոնյանը մեղադրյալի կարգավիճակում

18 տարի անց՝ Ռոբերտ Մելքոնյանը մեղադրյալի կարգավիճակում

12/02/2026
ԱՄՆ-ն գաղտնի հազարավոր Starlink տերմինալներ է ուղարկել իրանցի ցուցարարներին․ WSJ

ԱՄՆ-ն գաղտնի հազարավոր Starlink տերմինալներ է ուղարկել իրանցի ցուցարարներին․ WSJ

12/02/2026
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.