Սպիտակ տունը X սոցիալական ցանցում հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը՝ Գրենլանդիայում ամերիկյան դրոշը բռնած պինգվինի հետ։
«Գրկեք պինգվինին», — գրված է X սոցիալական ցանցում լուսանկարի մակագրության մեջ։
TikTok սոցցանցում հրապարակվել է նաև համապատասխան տեսանյութ։ Ընդ որում, պինգվինները Գրենլանդիայում չեն ապրում։

















