Ստամբուլի կենտրոնում երկու բնակելի tշենք է փլուզվել, ենթադրաբար գազի արտահոսքի պատճառով, հաղորդում է TRT-ն։
Դեպքը տեղի է ունեցել կենտրոնական Ֆաթիհ թաղամասում։ Ականատեսները հայտնել են, որ փլուզումից առաջ լսել են պայթյունի ձայն և զգացել են ցնցող ալիք։
Հինգ մարդ փրկվել է փլատակներից և տեղափոխվել հիվանդանոցներ։ Հնարավոր է, որ դեռ մարդիկ լինեն փլատակների տակ։ Փրկարարական գործողությունները շարունակվում են։ Ոստիկանությունը շրջափակել է տարածքը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով։

















