Starlink արբանյակային ինտերնետը այլևս հասանելի է Հայաստանում, այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ օգտագործելով #ինչպեսխոստացելէի հեշթեգը։
«Starlink–ի բաժանորդները կարող են իրենց աշխատանքը կազմակերպել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, բնության գրկում, սարերում, դաշտերում, անտառներում՝ մնալով անմիջական կապի մեջ աշխարհի եւ բնության հետ»,- նշել է նա։