Արևմուտքը նպատակադրված է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը դուրս բերել սեփական ուղու վրա, բայց մենք գիտենք՝ ուր է սովորաբար տանում այդ ուղին։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ԱՄՆ-ն փորձում է միջամտել տրանսպորտային ապաշրջափակման գործընթացին: Ամերիկացիներն ասում են, մեջբերում եմ նրանց խոսքը, ունեն հարցի բացառիկ լուծում: Բայց գիտեք՝ ՀՀ-ի, ՌԴ-ի, Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ պրոֆիլային աշխատանքային խմբի շրջանակում կատարված աշխատանքից բացի ոչ մի նոր բան նրանք առաջարկել չեն կարող: Հետևաբար՝ ստում են», – ասել է նա: