Սուրեն Պապիկյանը ճեպազրույցի ընթացքում հերքել է տեղեկությունները, թե Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքում նոր դիրքեր են կառուցվել։
Նախարարի խոսքով, դա չի համապատասխանում իրականությանը, և Հայաստանի սահմաններում պահպանվում է հարաբերական կայուն իրավիճակ՝ Վաշինգտոնում կնքված փաստաթղթի շրջանակում։ Նա հավելել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ՝ իրավիճակը պարզաբանելու համար։

















