Մարդու իրավունքների պաշտպանի դերը տեսական դատողություններ անելը չէ, հատկապես՝ նորմատիվ ակտերի բովանդակության ուսուցողական հայտարարություններով, գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Սոս Հակոբյանը։
«Այն, ինչ գրված է ՀՀ Սահմանադրությունում և օրենքներում մենք էլ գիտենք, կարդում ենք, իսկ ով չգիտի, կդիմի մասնագիտական խորհրդատվություն տրամադրողներին։
ՄԻՊ-ը պետք է կարողանա ուղիղ ասել՝ արդյո՞ք քաղաքական իշխանությունը խախտում է քաղաքացիների կրոնական ազատության իրավունքները, կամ կրոնական կազմակերպությունների ինքնավարության հիմնարար դրույթը։ Առնվազն արձանագրի եղածը, նույնականացնելով փաստերը և անձանց (հանրային անձանց հատկապես)։
Թե չէ մնացածը ամեն ինչ է, բացի օրենսդրությամբ վերապահված գործառույթների իրականացումից»,-գրել է փաստաբանը։
Հիշեցնենք՝ այսօր լրագրողների հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպան ցը հրաժարվեց պատասխանել հարցին՝ արդյո՞ք խախտվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի իրավունքները, թե՞ ոչ։

















