Մարտի 16-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում կանցկացվի էլեկտրական շչակների փորձարկում։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Փորձարկումը կիրականացվի քաղաքի մի շարք հասցեներում։ Փրկարար ծառայությունը հորդորում է քաղաքացիներին չանհանգստանալ։

















