Ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը X սոցիալական ցանցում հայտնել է, որ այցելել է Մոսկվա՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հարցազրույցը անելու համար։ Նա խոստացել է այն շուտով հրապարակել։
Կառլսոնի խոսքով՝ ինքը Լավրովին հարցրել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր հակամարտության, Պեկինի և արևմտյան երկրների հետ Մոսկվայի հարաբերությունների, Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին։
Ամերիկացի լրագրողը հավելել է, որ Կիևում «ԱՄՆ դեսպանատունն արգելել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին իրեն հարցազրույց տալ»:
Մինչ այս Թաքեր Կառլսոնը փետրվարին եկել էր Ռուսաստանի մայրաքաղաք և հարցազրույց վերցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։