ՀԷՑ-ի պետականացման գաղափարը ծագել է Սամվել Կարապետյանիքաղաքական հայտարարություններից առաջ։ ԱԺ-ում այս մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Անձամբ ինձ մոտ տպավորություն է, որ քաղաքական հայտարարությունն է հաջորդել դրան։ Այսինքն, երբ կառավարությունը որակական փոփոխություն ապահովելու համար նպատակադրվել է միջամտել ՀԷՑ-ում կառավարման համակարգին, դրանից բացի հասկանալի է եղել, որ որակական ցուցանիշներn այլևս այնպես են խախտված, որ նոր ներդրումների հնարավորության դեպքում պիտի համակարգն անջատվի, օրինակ՝ հենասյուն փոխվի, լար, ենթակառուցվածք կառուցվի։ Քննարկումները բերել են նրան, որ առնվազն 12,5 միլիարդ դրամ ՀԷՑ-ը տարվա վերջին ակտավորվելու է, սրան զուգահեռ հանրապետության վարչապետը մեկ ամիս ժամկետ է տվել խնդրի կարգավորման համար։ Այս ամենից 2-3 օր հետո քաղաքական ձեզ հայտնի հայտարարությունն է արվում»,- ասաց նախարարը։